8 Մայիսի, 2024

Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն և Ընկերության հիմնադիր նախագահ Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարել «Դիջիթեյն»  մասնաշենքերում՝ ծանոթանալով բիզնես ուղղություններին, պրոդուկտներին, գրանցած հաջողություններին ու ապագա ծրագրերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դիջիթեյնից հայտնում են, որ Վարդգես Վարդանյանը և Ռուստամ Բադասյանը քննարկել են հարկային օրենսդրական շրջանակը և գործարար միջավայրին առնչվող այլ հարցեր:

ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար։

Վարդգես Վարդանյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ իր կողմից հիմնադրված բոլոր բիզնես ուղղություններով զարգացման ծրագրեր են իրականացվելու՝ նպաստելով Հայաստանում  կայուն տնտեսական աճին և ընկերությունների միջազգայնացմանը:

kotayk

Լրահոս