mnews

28 Նոյեմբերի, 2016

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Ըստ դատախազի հայտարարագրի՝ նա երեք բնակարանի սեփականատեր է: Հատկանշական է, որ Հարությունյանը բացի այս երեք բնակարանից ուրիշ ոչինչ չի հայտարարագրել: Չկան տվյալներ դրամական միջոցների, եկամուտների վերաբերյալ:

Չնայած, որ նա մինչ Սյունիքի մարզի դատախազ նշանակվելը զբաղեցրել է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը:

Վազգեն Հարությունյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 36 տարեկան է, 2005 թ.-ից աշխատում է դատախազության համակարգում: 2005 թ. նշանակվել է Տավուշի մարզի դատախազության քննիչ, 2006 թ. նույն մարզի դատախազության ավագ քննիչ, 2007 թ. Տավուշի մարզի դատախազության դատախազ: 2008 թ. մայիսի 4-ից նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ, 2013 թ. հունվարի 29–ին՝ Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ: Ունի արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս