23 Մայիսի, 2020

Բաց նամակ

Ուրեմն էկեք խնդրին նայենք ներսից։
Ես ու մայրս գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ամբողջ անձնակազմը կաշվից դուրս է գալիս մարդկանց օգնելու համար, բայց խոսքը բուժքույրերի, մասին է, որոնք ի վիճակի չեն քայլելու ,այնքան ծանրաբեռնված է նրանց աշխատանքը և այնքան ցածր է նրանց աշխատավարձը, որ ափսոսում են կես հերթափոխով աշխատել։ Բազմիցս բարձրացվել է հիվանդանոցի կողմից այս հարցը, ինչին լուծում չի ստացվել։

Հարցս ուղղում եմ ՀՀ առողջապահության նախարարություն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Ararat Mirzoyan Arsen Torosyan :Դուք կարծում եք բյուջեն այնքան սուղ է , որ ամեն հարկում մեկ բուժքույր ու մեկ մայրապետ պետք է աշխատի՞: Թթվածնային սարքերը էնքան քիչ են, որ բժիշկները սարքը հերթով հիվանդների մոտով տանում բերում են, որ մարդիկ թթվածին ունենան։ Չունեք գումարներ(բացի ձեր հավելավճարներից) , որ հիվանդանոցն էս վիճակում լինի: Ըստ ձեզ մեկ բուժքույրով, մայրապետով, ու քիչ թթվածին սարքերով- համաճարակ կհաղթահարեք:

kotayk

Լրահոս