10 Մայիսի, 2024
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է.

«Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։ Խաղաղ հավաքների միջոցով խնդիրների ու մտահոգությունների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ։

Ուստի, Ոստիկանության օրինական  պարտականությունն է ուղեկցել և պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից։

Ինչպես նաև, կանխել բռնության կոչերն ու չենթարկվել բռնություն կիրառելու վերաբերյալ որևէ հրահանգի»։

kotayk

Լրահոս