3 Փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 91 RP 091 համարանիշի և Mercedes մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 74 TT 999 համարանիշի Mercedes-ը, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Արմավիր ընթացող մյուս Mercedes-ին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

kotayk

Լրահոս