2 Մայիսի, 2023

shamshyan.com-ը գրում է.

Մայիսի 1-ին, Երևանում հերթական անգամ բռնություն է տեղի ունեցել կնոջ նկատմամբ: Ժամը 02:00-ի սահմաններում Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ  «աջ նախաբազկի վնասվածք, մարմնի տարբեր մասերում սալջարդ և վնասվածքներ» ախտորշմամբ իրենց մոտ շտապօգնության թիվ 16 բրիգադը տեղափոխել է մի կնոջ:

Դեպքի վայրից հայտնում են, որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 40-ամյա Կարինե Հ.-ն է:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 03:00-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Պարեկային ծառայության  Երևանի քաղաքի գնդի պարեկ Վ. Վ.-ն և հայտնել, որ Վրացական փողոցի 9 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո վարորդը մտել է վթարի հարևանությամբ գտնվող մթերային խանութ, բռնություն կիրառել աշխատակցի նկատմամբ, կոտրել և գետնին թափել ապրանքները, ապա դիմել է փախուստի:

Ըստ ականատեսների՝ նրա ձեռքին եղել է զենքի նմանվող առարկա:

 

kotayk

Լրահոս