26 Մարտի, 2023

Այսօր՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 15 փողոցի 3/3 հասցեում գործող տրիկոտաժի ֆաբրիկայի վերելակի հորան քաղաքացի է ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարզվել է, որ նշված հասցեում գործող «Արմևար» ՍՊԸ-ի սեփականատերը վերելակը կանչելիս է եղել, վերելակի դռները բացվել են ու նա առաջ է ընթացել, սակայն, տեխնիկական խոտանի պատճառով, նա մոտ 4 մետր բարձրությունից ընկել է վերելակի հորանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Սարգիս Մելքոնյանը, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Քաղաքացին դուրս է բերվել հորանից, բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Դեպքի վայր է ժամնել նաև ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական անվտանգության փորձագիտական լաբորատորիա պետ Մարտին Ասլանյանը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

kotayk

Լրահոս