28 Հունիսի, 2023
Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում՝ «Երեք լճեր» կոչվող տարածքի լճերից մեկում դի է նկատվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները լճից դուրս են բերել տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են ջրահեղձ եղած տղամարդու ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

kotayk

Լրահոս