1 Փետրվարի, 2023

Աննա Հակոբյանի օգնական նշանակված` Լիլյա Բադալյանի քծնանքն անսահման է` ուղղված իր որդու մահվան մեջ մեղավոր Փաշինյանի կնոջը (հիշեցնենք` Փաշինյան Նիկոլն ինքն է խոստովանել, որ ինքը մեղավոր է պատերազմի ու այդքան զոհերի համար, քանի որ այդ զոհերը կարող էին նաև չլինել):

Լիլյա Բադալյանը 44-օրյա պատերազմում զոհվածի մայր է…

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է թեմային, թե ինչ ընչազուրկ պայմաններում է ապրել զոհվածի ընտանիքը, ինչպես է Աննա Հակոբյանը «գնել» Լիլյա Բադալյանին, ու ինչպես է նրա ամուսինը` զոհվածի հայրը, հեռացել կնոջից` դավաճանության մեջ մեղադրվող Փաշինյանների ընտանիքին իր կնոջ «ծախվելու» համար։

Այս ամենի մասին առաջակում ենք կարդալ «Ո՞ւր է 8 ժամով «անհետացել» Աննա Հակոբյանը Գերմանիայում և ինչի՞ դիմաց է զոհվածի մայրը «ծառայում» նրան (լուսանկարներ)» վերտառությամբ հրապարակման մեջ։

Իսկ այսօր, մի փոքրիկ անդրադարձ` զոհվածի մայր համարվող Լիլյա Բադալյանի ստորաքարշ քծնանքին։

Այսպես. Աննա Հակոբյանի ծննդյան օրվա առիթով, Լիլյա Բադալյանը որոշել է շնորհավորել նրան ու դա արել է ոչ միայն մաքսիմալ անգրագետ, այլ նաև մաքսիմալ շողոքորթությամբ:

Ներկայացնում ենք տեքստը ձեր դատին ու մեկնաբանություններին…

Այս «սրտաճմլիկ» տեքստը գրելուց հետո, Լիլյա Բադալյանը զոհվածների մայրերին խնդրել է «գեղեցիկ մեկնաբանություններ» թողնել գրառման ներքո։ Սակայն վերջիններս, մեղմ ասած, գրողի ծոցն են ուղարկել նրան։

Նկատենք նաև, որ Լիլյան իր մյուս որդուն, ինչպես նրան մտերիմներն են անվանում` Գուգոյին, տեղավորել է որպես Փաշինյանի գլխավոր խոհարար կամ, այսպես ասած, անձնական ճաշ եփող։

Բանն այն է, որ Փաշինյանը Գուգոյին իր հետ տանում է ամենուր, որտեղ որ նա կարող է հաց ուտել։ Փաշինյանն իր ուտեստների պատրաստումը վստահում է միայն նրան։

Ի դեպ, զոհվածների ծնողներից մեկին էլ Լիլյա Բադալյանը «Փաշինյանենց» առանձնատանը տեղավորել է որպես հավաքարար։

Ասել է թե` կինը մաքրում է իր որդու սպանության համար մեղավորի կոշիկի տակի կեղտը:

Այնպես որ, հերթական անգամ ընդգծում ենք` ծախվելիս առնողին մի մեղադրեք…

kotayk

Լրահոս