27 Սեպտեմբերի, 2022
Կարճ՝ Նիկոլի այսօրվա ելույթի վտանգների մասին։
1. Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի վրա հղումներ անելը եւ տգիտություն է, եւ դավաճանություն։
Տգիտություն, որովհետեւ Հայաստանի Գերագույն Խորհուրդն այն վավերացրել է վերապահումներով՝ հաշվի առնելով Արցախի խնդիրը։
Դավաճանություն, որովհետեւ օրակարգ է վերադարձվում անկլավների հարցը: Հիշեցնե՞մ, թե դա ինչ արհավիրք է Հայաստանի համար։
2. Ի՞նչ է նշանակում . «Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»։
Այսինքն, Նիկոլն արտերկրում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով այլեւս ձեօքերը լվանում է, այն թողնելիվ Ադրբեջանի հետ один на один:
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս