5 Հունիսի, 2023

Երեկ պարեկները կանգնեցրեցին մեքենաս այսպես կոչված պլյոնկաների համար: Չգիտեի էլ իմը խախտում ա օրենքը թե չէ, քանի որ մեքենան ոնց գնել եմ տարիներ առաջ՝ տենց էլ քշում եմ, չեմ խորացել պլյոնկաների մգության մեջ: Եկան, ստուգեցին, պարզվեց խախտում ա: Հիմա գնաց ինչ-որ բաներ լրացրեց, երկուսով եկան ու թե բա այստեղ կարող եք ստորագրել, այս հատվածում էլ մեկնաբանություն գրել եթե կցանկանաք: Դե ոնց չցանկանաս մեկնաբանել էսօրվա իրավիճակը, ասում եմ որտե՞ղ: Ցույց տվեց 3 տողանի մի հատված: Շատ լավ, ասացի ու սկսեցի մտածել թե 3 տողում ինչպես եմ տեղավորելու ողջ վերաբերմունքս էս օրով պլյոնկայի հետևից ընկնելու գաղափարի շուրջ: Էս պարեկը տեսավ մտածում եմ, մեկ էլ թե բա. «Ներեցեք, իսկ ի՞նչ եք ուզում գրել»: Դե, ասում եմ, ուզում եմ գրել, որ Նիկոլ Փաշինյանը ֆենոմենալ բ^զի տղայա, որը հաջողացնում ա երկիրը հանձնելու հետ համատեղ ձեզ զբաղեցնել էս հիմարությամբ, ինձ էլ՝ տուգանել: Էս պարեկի գույնը փախավ: Ասում ա խնդրում եմ նման բաներ չգրել, թե չէ ստիպված կլինեմ տանել ձեզ բաժին (լօլ): Յա, ասում եմ, լու՞րջ, կակ ռազ ահագին ժամանակ ա չեմ եղել, արի իրար հետ գնանք, ի՞նչ դրա համար անհրաժեշտ բացի Նիկոլի բ^զիտղության արձանագրումից: Էս մեր ընկերը շփոթված նայում ա մեքենայի մեջ, տեսնում ա Հասմիկն ա նստած, մեկ էլ թե բա, ախր ընտանիքի հետ եք, էդ ինչ եք ասում: Է հա, ասում եմ, իմ ընտանիքը քաջատեղյակ ա, որ Նիկոլը բ^զի տղայա, ումի՞ց պիտի թաքցնեմ: Էս պահին երևի մեր ընկերը հասկացավ, որ ծանր դեպք եմ, ուրիշ կողմից մտավ, բա խնդրում եմ էլի, ես եմ խնդիր ունենալու եթե տենց բաներ գրեք, պետք չի էլի: Դե, ասում եմ, ուրեմն չեմ ստորագրելու ոչ մի բան, քանի որ հենց գրիչը վերցնեմ՝ ավտոմատ ձեռքս գրելու ա Նիկոլի ով լինեու մասին )))

Տենց բարիշեցինք, որ չեմ ստորագրում, իրենք հետո փոստով կուղարկեն: Պետք ա ասեմ, որ թեպետ պարեկը վերբալ որևէ բան այս որակման մասին չասեց, բայց ընդհանուր վարքագծից ու ոչ վերբալ կոմունիկացիայից ակնհայտ էր, ասածիս մասով որևէ առարկություն չունի ))

Բարի լույս

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից 

kotayk

Լրահոս