31 Մարտի, 2023
Yerkir.am-ը գրում է․ «Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ-ում սովորություն դարձած գործելաոճին համաձայն, ձայնը բարձրացրել, իսկ այնուհետև ոտքի ցատկելով փորձել է հարձակվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի վրա:

Տեղի է ունեցել քաշքշուկ, որից հետո զարմանալի օպերատիվությամբ գործին միջամտել են իրավապահները և ԱԺ-ից բերման ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին»:

***

Ոստիկանական ուժերը, բռնի ուժի կիրառմամբ, ԱԺ-ից բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին: Տեղի է ունենում հարցաքննություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդյանյանը:

Վերջինս անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքերին, թե Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։

«Նման որևէ հարձակում տեղի չի ունեցել: Եղել է կազմակերպված աադրանք, ինչը բազմիցս եղել է իշխանական պատգամավորների կողմից և այդ սադրանքը ստացել է պատասխան: Որևէ հարձակման մասին խոսելն ավելորդ է, չեմ կարծում, որ Վլադիմիր Վարդանյանն այն անձն է, որի վրա արժի անգամ մտածել հարձակվելու մասին»,-ասաց Վարդանյանը:

**

Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։

Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։
Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակյանը իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է արժանապատիվ հայի կեցվածք, որը կոտրել հնարավոր չէ։

Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից։

Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից
***

Պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած դեպքի մասին Hayastan.news-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նրա խոսքով՝ թեև ինքը ականատես չէ, բայց ականատեսի վկայությամբ՝ միջադեպը սկսել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանից․

«Եղել է փակ քննարկում Պետաիրավական հանձնաժողովում, ինչ-որ մի պահի՝ արդեն նիստի վերջում, ինչ-որ լարվածություն է առաջացել, կուլտուրական մարդ պարոն Վարդանյան Վովան սկսել է գոռգոռալ, պատգամավոր Մհեր Սահակյանն ասել է՝ մի գոռացեք, նա մի պահ՝ իբրև կուլտուրական մարդ, պաուզա է տվել, կարկամել է, բայց հետո կուլտուրական մարդուց վերածվել է ՔՊ-ականի, սկսել է ասել է, թե «լավ եմ անում՝ գոռում եմ, ում վրա ուզենամ՝ կգոռամ», Մհերն էլ ասել է՝ չես կարա գոռաս։ Ըստ Մհերի՝ նա տեղից վեր է կացել, փորձել է քայլ անել դեպի Մհերը, Մհերն էլ մտածել է, որ իր վրա է գալիս խփելու՝ ինքն է խփել, ու կուլտուրական մարդը վնասվածք է ստացել»։

Դրանից հետո, ըստ Վարդանյանի, անմիջապես ոստիկանները եկել են «Հայաստան» խմբակցություն և Մհեր Սահակյանին տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հարցին՝ ո՞վ է դիմել ոստիկանություն, մեր զրուցակիցն ասաց՝ ենթադրում է, որ հենց Վլադիմիր Վարդանյանը։

****

***

Ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել․ ՔՊ-ն արել է իր հերթական քպությունը, ստացել է պատասխան։

Կրկնում եմ, սրանց մոռացել են ասել, որ իշխանությունը հավերժ լինել չի կարող։

Դրվագը մի քանի օր առաջ մեկ այլ հանձնաժողովում տեղի ունեցած նույնանման դեպքից էր։ Նույն վարքագիծը մենք տեսել ենք բազմիցս ԱԺ լիագումար նիստերին, այլ հանձնաժողովների նիստերին։

Միջադեպն իրենք օգտագործելու են ընդդիմադիր դաշնակցական պատգամավորի ձերբակալելու համար, կարծելով, որ այդպես կարողանալու ենք քողարկել հայրենիքի հանձնումը և երկարաձգել իրենց պաշտոնավարումը։

Բայց դե ցանկացած գործիք (հատկապես շատ օգտագործվելուց հետո) փչանալու հատկություն ունի։
Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
***
Եթե մտածեցիք, որ «ուժայիններն» այսպես «հերոսաբար» ադրբեջանիցիներին են հեռացնում Իշխանասարից, Տեղ գյուղի մոտից, Գորիս-Կապան ճանապարհից, Լաչինի միջանցքից, ցավոք սխալվեցիք։
Նրանք բոլորով բերման են ենթարկում 1 ընդդիմադիր պատգամավորի՝ Մհեր Սահակյանին։
Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
kotayk

Լրահոս