1 Հոկտեմբերի, 2021
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը ձեռնամուխ է եղել ԼՂ-ում աշխատող «ընկերություններին պատասխանատվության ենթարկելուն»: Այս մասին նա գրում է ադրբեջանական մամուլում հրապարակված հոդվածում:

«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում անօրինական բիզնեսով զբաղվող օտարերկրյա ընկերություններին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է Ալիեւը:

Հոդվածում նշվում է, որ դատախազությունն «աշխատում է բնակավայրերին, պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձաններին, այլ գույքին հայկական վանդալիզմի հասցված վնասի գնահատման եւ միջազգային դատարաններ դիմելու ուղղությամբ»։

kotayk

Լրահոս