26 Մայիսի, 2023

Մայիսի 25-26-ը ոստիկանությունը ՀՀ-ում բացահայտել է հանցագործության 42 դեպք, որոնցից 3-ը նախկինում կատարված։

Հայտնաբերվել են անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման` 6-ական, ֆիզիկական ներգործության ու վստահված գույքը հափշտակելու 3-ական, խարդախության, թմրամիջոցի մաքսանենգության և ինքնիրավչության 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, առողջությանը թեթև վնաս պատճառելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու ու բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելու 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու 1 դեպք։

Լրահոս