6 Հունիսի, 2023
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերջին 3 օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը փորձում են հակահարձակման անցնել, որը հետ է մղվել բոլոր հատվածներում։ Այս մասին գրել է Ъ-ն։

Նախարարը հայտնել է, որ հարձակման հետևանքով 71 ռուս զինծառայող է զոհվել, 210-ը՝ վիրավորվել։ ՌԴ ՊՆ-ն 2022 թվականի սեպտեմբերից ի վեր չի հայտնել ՌԴ ԶՈւ կորուստների մասին։

Սերգեյ Շոյգուի խոսքով՝ հունիսի 4-ին ուկրաինական զինված ուժերը հարձակման փորձ են կատարել 5 ուղղությամբ, հունիսի 5-ին՝ 7 ուղղությամբ։ «Բոլոր ուղղություններով մարտական գործողությունների ընդամենը 3 օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են 3715 զինվորական, 52 տանկ, 207 զրահատեխնիկա, 134 մեքենա, 5 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 48 դաշտային հրետանային ու 53 անօդաչու թռչող սարք»,- ասել է նախարարը։

«Ցավոք, չենք խոսափել կորուստներից։ Ընդհանուր առմամբ, Հակառակորդի հարձակումը մղելու ժամանակ Միացյալ խմբում զոհվել է 71 զինծառայող, վիրավորվել՝ 210-ը», – ասել է Սերգեյ Շոյգուն, որի խոսքերը մեջբերել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ռուսական կողմից խոցվել է 15 տանկ, 9 հետևակի մարտական մեքենա, 2 մեքենա և 9 հրազեն»,- հավելել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

 

kotayk

Լրահոս