2 Հունիսի, 2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արայիկ Հարությունյանը «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին խոսելիս նշեց․

«Նախկինում եթե այդ ՊՈԱԿ-ը ֆեյքերի նպատակով է եղել, այն այլևս նման նպատակով չի գործում, և երբ ես դարձա աշխատակազմի ղեկավար և ասացի՝ քանի՞ ֆեյք ունեք, որ ասում են «ֆեյքերի» ՊՈԱԿ, ասացին 0, որովհետև ֆեյքապահները տեղափոխվել են ուրիշ տեղ, իրենց ֆեյքերի փնջերով բոլորը տեղափոխվել են այլ դաշտ»։

Նա նաև նշեց, որ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ում բացի կրճատումներից ուրիշ բան չեն ունեցել, և դա բացասաբար է անդրադարձել ընդհանուր հաղորդակցման վրա․

«Հանրային կապերի կառավարման բարեփոխումների շրջանակներում մենք առանձնացրել ենք առանձին ուղղություն՝ հաղորդակցման ռազմավարությունը, և ՊՈԱԿ-ն իր ներուժով այստեղ շատ կարևոր դերակատարություն ունի և պետք է ունենա ապագայում։ Եվ ես շատ ցավում եմ, որ նման տենդենցը՝ այս ՊՈԱԿ-ի նկատմամբ ոչ ճշտգրիտ տեղեկություններ տարածելը, շարունակվում է»։

 

 

kotayk

Լրահոս