31 Մայիսի, 2023
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու մոդալության հետ կապված տեխնիկական մանրամասները:

«Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում», – ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Օվերչուկի խոսքով, կողմերն այսօր շատ մոտ են նրան, որ խոսեն արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին։

«Նաև Հայաստանն է հնարավորություն ստանալու Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ երթևեկելու համար, նաև կարելի է դուրս գալ Իրան», – ասել է Օվերչուկը:

kotayk

Լրահոս