31 Մարտի, 2023

Քիչ առաջ խորհրդարանի մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձաժողովի փակ նիստում միջադեպ, ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մենք պարզեցինք, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  ինչ-որ բանից բորբոքվել է, ձայնը բարձրացրել եւ սկսել գոռգոռալ ընդդիմադիրների վրա, «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանը, որը վերջերս է դարձել պատգամավոր,ասել է՝ մի գոռա, ձայնդ մի բարձրացրու, Վարդանյանն էլ պատասխանել է, թե՝ ում վրա ուզեմ գոռալու եմ, ինչ ուզեմ անելու եմ, տեղից վեր է թռել, կանգնել, ոտքի է կանգնել նաեւ Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է, Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ խփել է։

Անմիջապես ահազանգել են իրավապահներին, քրեական վարույթ է հարուցվել, Մհեր Սահակյանին կանչել են հարցաքննության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d4faf1763019155617ad1002abe731a6?fbclid=IwAR2wMmUu76OKN5EewPRO47SYQsW__qq8FXspo27PMn163UgItEvKR_z6vuU

 

kotayk

Լրահոս