11 Փետրվարի, 2023

Այս օրերին լրատվական աղբյուրներում շրջանառվում են Սամվել Բաբայանի՝ իբր թե ԱՀ պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ տեղեկություններ։

Ի պատասխան ԶԼՄ-ների և հանրային շրջանակների հարցումների՝ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել, որ Ս․ Բաբայանի դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանության պահպանման միակ հնարավորությունը Սահմանադրության փոփոխությամբ իշխանության իրական հավասարակշռումն ու սահմանադրական ինստիտուտների հստակ տարանջատումն է, անփոփոխ է։

Ռազմավարական պլանավորման տեսանկյունից ԱՀ Սահմանադրության փոփոխությունն այլընտրանք չունի։ Գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում կադրային քաղաքականությունը գումարելիների տեղափոխություն է, որից գումարը չի փոխվում։

Ս․ Բաբայանի՝ պետական կառավարման համակարգում պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ տեղեկությունների շրջանառումը ներքաղաքական հնարավոր զարգացումների կապակցությամբ քաղաքական թզուկների խմբակի վախերի արգասիքն է։ Վերջիններիս համար Ս. Բաբայանի ստվերն անգամ հավասազոր է իրենց քաղաքական վախճանին, ինչով և պայմանավորված է նրանց տեղեկատվական խրամատավորումն ու տեղեկատվական զինանոցի թարմացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

kotayk

Լրահոս