Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը հայտնել է, որ Ուկրաինայի հայերը չեն հրաժարվում Մարիուպոլի բնակիչներին օգնելու փորձերից, փոխանցում է AnalitikaUA.net-ը։
Նրա խոսքով բոլոր հնարավոր ուղիներով Մարիուպոլ են բերվում պարենամթերք և վառելիք։ Քաղաք է բերվում մարդասիրական օգնություն, իսկ վերադարձի ճանապարհին բնակիչները տարհանվում են։
«Վարորդները, անձնական մեքենաներով և միկրոավտոբուսներով, գնդակոծության տակ, վտանգելով իրենց կյանքը, բերում են անհրաժեշտ պարագաներ: Առանձնահատուկ վառելիքի պակաս կա»,- նշել է նա։
3