2 Մայիսի, 2022
Հարցազրույցներից մեկում խոսելով իր իսկ կողմից առաջ քաշված «հայկականության» կոնցեպտի մասին ՔՊ-ական Արսենյան Գուգոն փորձել է բացատրել սեփական տեսլականը «հայկական» Հայաստանի մասին միաժամանակ հայտարարելով, թե թուրք ատելը կամ ադրբեջանցի ատելը չի կարող արտացոլել հայ ժողովրդի բովանդակությունը. դա «շատ անարդյունավետ բովանդակությունա հայկականության ու հայ պետության հետ կապված»:

Պարզվում է աշխարհի տակին ինչքան լավ բան կա, իր կողմից առաջ քաշված նոու-հաուն պարունակում է է՛լ կրթված հասարակություն, է՛լ սեռական ճանապարհով բազմացում, իր ու գռզոների համար բարենպաստ միջավայրի ստեղծում ու նաև ատելության սերմանման բացառոմ. դա անկառավարելի է դարձնում:
Գուգոն, իհարկե, կեղծում է և կեղծում է զուտ ՔՊ-ական ստիլով բացի մի բանից թուրքին սիրելու ու հանդուրժելու մասին խոսքերից. միակ բանը, որ պարունակում է Գուգոյի կոնցեպտը, թաքնված թրքականությունն է սեր քեզ ատող թուրքի ու ադրբեջանցու հանդեպ: Այսինքն առաջ է մղվում այն կեղծ թեզը, թե ատելության աղբյուրը հայերն են, ոչ թե թուրքերը, և եթե հայերը դադարեն թուրքերին ատել, ապա կբարգավաճեն ու նույնիսկ կբազմանան:

Անկասկած, գուգոների խելքի բանը չէ կոնցեպտներ մշակելը կամ ասենք դրանք «վերնագրելը»: Այդ ամենը նրանց փոխարեն անում են իրենց թուրք գործընկերներն, իսկ սրանք էլ, տարված մեծ փողերի մասին բարեկամ ներկայացող թշնամիների կեղծ խոստումներով, վիզ են վերցրել թեման Հայաստանում «ռասկրուտկա» անելու առաքելությունը ու անում են ով, ինչպես կարողանում է:

Ով-ով, բայց Գուգոն չի համոզում: Ախր էդ անտերը հո ասելով չէ՞: Ե՞րբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հայերը, հավատալով երիտթուրքերի եղբայրության մասին լոլոներին, օժանդակեցին նրանցգահընկեց անելու սուլթանին այդպիսով ցույց տալով իրենց հավատարմությունը նոր ուժին: Բայց հենց այդ նոր ուժն էր, որ պետք է իրականացներ պատմության մեջ մեծագույն ոճիրներից մեկը ցեղասպանելով ավելի քան մեկ և կես միլիոն հայի:

Գուգոները հիմա այդ նույն սցենարի կրկնությունն են նախապատրաստում մոռանալով պատմությունը

Նյութի աղբյուր https://t.me/armeniainfo11/165

Լրահոս