Երեկ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 16։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ 47-ամյա Արմինե Ս-ն էր։ Ըստ նախնական տեղեկությունների վերջինս նույն օրը, ժամը 14։50-ի սահմաններում իրենց տան 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։ Այդ մասին ոստիկաններին և քննիչներին հայտնել է նրա մայրը։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական»,-գրել է կայքը։
5