Լրահոս
-
Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը
-
Մեծ հետաքրքրվածություն կա բարձր տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ․ Հագիվարայը՝ Փաշինյանին
-
Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը
-
«Նիկոլը սաղին դոգ դարձրեց». Լևոն Զուրաբյան
-
Խորհուրդը շարունակում է իր գործունեությունը Արցախի ներկայացուցչության շենքում․ հայտարարություն
-
Հայաստանը ներառվել է դեպի Ռուսաստան կարտոֆիլի հիմնական մատակարարների ցանկում
-
Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին
-
Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրվարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է
-
ԱԺ նիստերի դահլիճում կատարվածը ապացուցեց՝ երբևէ այսքան խեղճ ու անօգնական չենք եղել․ Հասրաթյան
-
Լևոն Քոչարյա՛ն, որ պահին մտար էս դահլիճ, պատասխան ես տալու քո արածների համար. Ալեքսանյանը սպառնում է
-
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված մեքենային
-
Վանաձորում փողոցի նոր վերանորոգվող հատվածում ի սպառ բացակայում է ջրահեռացման համակարգը․ ահազանգ բնակչից
-
Զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
-
Իրանը առաջարկում է ստեղծել խաղաղ նպատակներով ուրանի հարստացման խումբ
-
Աշոցքի ոլորաններում բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է
-
Բաքվից կրկին հայտարարել են՝ խաղաղության հաստատման համար ՀՀ սահմանադրությունը պետք է փոխվի
-
Մահացել է խորհրդային դիվանագետ Վիլլի Խշտոյանը
-
Մի՛ լռեք․ Հակակոռուպցիոն կոմիտեն թեժ գիծ է բացել
-
ՀՀ դատական համակարգի պատվիրակությունը այցելել է Լատվիա՝ փորձի փոխանակման նպատակով
-
Դուք այնքան կապիտուլյանտ եք, որ նույնիսկ չունեք քաղաքական վճռականություն՝ ապահովելու ձեր իսկ ստորագրած 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը. Հենրիխ Դանիելյան
-
ԱԺ միակ իմաստավորված, օգտակար առաքելությունը մնացել է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը
-
147-րդ մանկապարտեզը չպետք է նորոգվեր, վթարային էր և ենթակա քանդման, բայց թալանի սխեման այլ որոշում է թելադրել. Չախոյան (տեսանյութ)
-
Ալեն Սիմոնյանը Ղազախստանի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան
-
Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամ
-
Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները
-
Մի՞թե դառաք «ցարի բոգ». ասում են՝ 35 հոգով դուք վեր կացեք, եկեք. ՀՀ ժողովրդական արտիստ
-
«Երեխան լաց լինելով գալիս ա տուն. ասում ա՝ «Մամ, բակում ինձ ասեցին Ռոբերտ Քոչարյան». Ալեն Սիմոնյանն անեկդոտ է գրել
-
Կույր ձևացող ադրբեջանցի ձյուդոիստը ցմшh որակազրկում է ստացել
-
Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
-
Ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել. Ռուբեն Ռուբինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
«Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցների առջև ճանապարհ փակողներից շատերի դեմքերը շատ արագ պատռվեցին: Դիմակազրկվածներից մեկն էլ Գյումրիի հետ որևէ կապ չունեցող, Իջևանի բնակիչ, մոլի նիկոլապաշտ Թաթուլ Ասիլյանն էր Միկի մականվամբ, ով վաղ առավոտյան հայտնվել էր Գյումրիի արվարձանում և տեսաուղերձի միջոցով կոչ էր անում միանալ իրեն ու, իր ձևակերպմամբ, «թույլ չտալ, որպեսզի «լաո»-ները մուտք գործեն Գյումրի»:
Ներկայացվող լուսանկարների կոլաժից պարզվում է, որ այսօր Գյումրիում լրագրողներին իբրև նախկին ոստիկան ներկայացած, իսկ գյումրեցու կողմից «պուտանկա» ու «փռչոտ» անվանված Թաթուլ Ասիլյանը, իբրև շարքային սադրիչ, երևում է գրեթե բոլոր այն վայրերում, որտեղ տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման որևէ միջոցառում: Այսպես լուսանկարներից մեկում նա Երևանի Ֆրանսիայի հրապարակին հարակից հատվածում է «Դիմադրություն» շարժման հավաքատեղիի մոտ, մյուսում Սևանում է ճիշտ այն պահին, երբ շարժման մասնակիցները փակել էին Երևան-Սևան մայրուղին: Ի դեպ, նույն օրը ՀՅԴ Սևանի Կոմիտեի ներկայացուցիչ Արման Հայրապետյանը ֆիքսել էր Թաթուլ Ասիլյանի սադրիչ պահվածքը նշելով. «Սրանք Սևանի ոստիկանների հետ են, նրանց հետ հավասար քաշքշում են մեզ, հարվածում են, և այդ ամենը ոստիկանների լուռ հայացքի ներքո, տարածե՛ք»:
Իր էջում տեղադրված տեսանյութերից պարզվում է, որ Փաշինյանի իշխանությունը փրկելու անհույս փորձեր կատարող սույն շարքային սադրիչը մայիսի 7-ին եղել է նաև Վանաձորում խանգարելու համար «Դիմադրություն» շարժման ավտոերթն ու հանրահավաքը: Ականատեսները վկայում են, սույն թափառականը եղել է նաև Վարդենիսում այն օրը, երբ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին:
Ինչպես նշեցինք Փաշինյանի Թաթուլ Ասիլյան կոչված անձնական գործածման սադրիչն այսօր էլ հատուկ առաքելությամբ ժամանել էր Գյումրի, որտեղ ևս, գործելով ինչպես «տեղական», այնպես էլ իր նման «ներմուծված» ՔՊ-ական սադրիչների հետ կողք-կողքի, տպավորություն ստեղծեց, թե, իբր, «ժողովուրդը դեմ է «Դիմադրություն» շարժմանը»:
Բերված լուսանկարներում նաև երևում է, որ բազմակի գործածվող սույն սադրիչը հարաբերություններ ունի ՔՊ-ական ողջ վերնախավի հետ. օրինակ, նա ջերմ լուսանկարներ ունի Խաչատուր Սուքիասյանի, Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Գնել Սարգսյանի, «հեղափոխության պահապաններ» կոչվող հանցագործ խմբավորման ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանի և այլոց հետ:
Վերջում հավելենք, որ, ըստ Իջևանում տարածված տեղեկությունների, օրվա իշխանության մոտ որպես սադրիչ աշխատող Թաթուլ Ասիլյանը բարձր է գնահատվել Փաշինյանի կողմից, խունտային մատուցած ծառայությունների դիմաց նա շուտով բարձր պաշտոնի է նշանակվելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և Իջևանից տեղափոխվելու է Երևան:
Հիշեցնենք Գյումրիում նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև 2021 թ. հունվարին, Գյումրեցիներին իր կեղտոտ և քստմնելի անցյալով քաջ հայտնի ոմն Արտյոմ Թումանյան, ով, ըստ հրապարակված և չհերքված փաստերի 8-րդ դասարանի կրթությամբ շարքային խաբեբա է և յուղալի թիրախների ընտրության ու նրանցից տարաբնույթ հնարքների միջոցով փողի շորթման մեծ վարպետ, իր նման մի քանի ստահակների միջոցով մոլորեցնելով ու խաբելով մի քանի հասարակ գյուղացիների, կարողացել էր Ազատան գյուղի դիմաց բերել շուրջ 25 հոգու և մի քանի րոպեով կանգնեցնել Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի մեքենան։
Աղբյուրը` yerkir.am