Այսօր «Դիմադրություն» շարժման երկու անդամների` Սևադա Ղուկասյանին և Ալեքսան Ասատրյանին, ուժային կառույցներն ուղղակի առևանգել են։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ Արծվիկ Մինասյանը։
«Այս արարքները բնորոշ են ԱԱԾ-ին։ Անհայտ ուղղությամբ տարել էին, և մինչ այս պահը ոչ մի տեղեկություն չունենք մեր ընկերների` Սևադա Ղուկասյանի և Ալեքսան Ասատրյանի մասին։ Քիչ առաջ միայն տեղեկացանք, որ փաստաբանական թիմը սկսում է ներգրավվել այս գործում»,–ասաց Մինասյանը։
5