Այս մասին Breitbart-ին տված հարցազրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։
Նրա կարծիքով՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այս համաձայնագրին կարող են միանալ 4-6 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Սիրիան և Լիբանանը։
«Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում հարաբերությունների կարգավորման ներուժը: Սա կարող է տեղի ունենալ Լիբիայի հետ ևս: Ես խոսում եմ Աբրահամի համաձայնագրերին միացող երկրների մասին, սա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ», — նշել է նա։
Վիտկոֆը շեշտեց, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են հակամարտության կարգավորմանը։