14 Մայիսի, 2025
Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցների գլխագրերում մի անհեթեթ հրապարակում է (հոդված անվանել չեմ ուզում), որի աղբյուրը ոչ ավել, ոչ պակաս ադրբեջանական կայքերն են, այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Խորապես ցավում եմ, որ «Հրապարակ» օրաթերթը արտատպել է ադրբեջանական կայքերի բարբաջանքները, իսկ մնացած լրատվամիջոցները, իրար հերթ չտալով, ակտիվորեն տարածել են:

Իհարկե, պարզ է, որ հիբրիդային պատերազմի չստացված հարձակումը մրմուռ է առաջացրել և կորսված ծախսեր, բայց, հանգստացե՛ք, հարգելիներս:

Բարի աշխատանքային օր բոլորիս»,- նշել է Ավանեսյանը։

Լրահոս