14 Հունիսի, 2022

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է անցում կատարել բնակչության համընդհանուր հայտարարագրման և, ըստ էության, ոչ թե  կոպեկ առ կոպեկ  վերադարձնել նախկինների թալանը, այլ կոպեկ առ կոպեկ հաշվել սեփական քաղաքացիների գրպանի պարունակությունը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Փաշինյանի այս հետաքրքրասիոությունը, կարծես թե, չի տարածվում յուրայինների, սեփական թիմակիցների վրա, քանի որ վերջիններիս պաշտոնական հայտարարագրերը ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ են տալիս:

Բացառություն չեղան նաև Երևանի մի շարք վարչական շրջանների նորանշանակ ղեկավարները; Դիցուք Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավար աշխատած, իսկ օրեր առաջ այլ պաշտոնի անցած  Արամ Ազատյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 2022-ին գնված անավարտ կիսակառույց շինություն,2019-ին գնված Լեքսուս մակնիշի ավտոմեքենա, 6,000,000.00 կանխիկ դրամ և 23,500.00 ԱՄՆ դոլար: Աշխատանքի վարձատրությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ից կազմել է 1,721,772.00 ՀՀ դրամ:

Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոման Համբարձումյանը հայտարարագրել է 2021-ին ձեռք բերված բնակարան, 30,000.00 դոլարի բանկային ավանդ, 16,000.00 դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց, 37,000.00 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, և 3,700.00 եվրո: Վերջինս ունի նաև 40,000.00 և 54,800.00 ԱՄՆ դոլարի ձևակերպած հիպոթեքային վարկ: Այս դեպքում, իհարկե, հարց  է առաջանում, թե որտեղից և ինչ աղբյուրներից է Համբարձումյանը ձեռք բերել թանկարժեք ժամացույցը և որտեղից 30 հազար ԱՄն դոլարը բանկային ավանդի տեսքով, եթե որպես աշխատանքից եկամուտ նա գրանցել է ընդամենը 1,700,000.00 ՀՀ դրամ:

Ավան վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վահե Հակոբյանը 2021 թվականի հայտարարագիրը նույնպես անչափ խոսուն է: 2019-ին վերջինս ձեռք է բերել Նիսան մակնիշի ավտոմեքենա, ունի բավական մեծ թվով բանկային ավանդներ:

Կանխիկ դրամը կազմել է 10,500,000.00 ՀՀ դրամ և 11,000.00 ԱՄՆ դոլար:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը հայտարարագրել է 2020-ին գնված BMW մակնիշի ավտոմեքենա,  4,500.00 ԱՄՆ դոլար, 15,000.00 եվրո, 100,000.00 ռուբլի և 4,100,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումար:

Սա այն դեպքում երբ աշխատանքի դիմաց վարձատրությունը Երևանի քաղաքապետարանից կազմել  է ընդամենը 3,174,743.00 ՀՀ դրամ:

Ինչպես տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը մինչ շարքային գյուղացու, ուսուցչի, շինարարի գրպանը մտնելը թերևս մտնի սեփական թիմակիցների գրպանը և պարզի որտեղից նրանց տասնյակ հազարավոր դոլարներ և մի քանի միլիոն դրամ գնահատվող թանկարժեք իրեր:

 

Լրահոս