«Դրա համար օգտագործվում են թույլատրելի եւ ոչ թույլատրելի բոլոր միջոցները։
2022թ հունիսի 16-ին ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կողմից առերեւույթ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ։ Այդ հիմքով միջնորդություն է ներկայացվել նաեւ քննչական կոմիտեում քննվող քրեական գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ քննչական դեպարտամենտ ուղարկելու վերաբերյալ։
Դրան հաջորդում է քննչական կոմիտեի պատասխանը քրեական գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ ուղարկելու փոխարեն, Գալեյանների վերաբերյալ քրեական գործն էլ վերցվում է ԶՔԳՎ վարույթից եւ տեղափոխվում քննչական կոմիտե։
Վաղը Գալեյանը կանչվել է քննչական գործողությունների։
Պատկերացնում ե՞ք, Գալեյանների վերաբերյալ քրեական գործը քննելու է մի կառույց, որի ղեկավարի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գալեյանների կողմից»,- գրել է նա։