Ամենակոպիտ հաշվարկներով միայն այս երկու գործարքից նվազագույնը 10 տոկոս շահույթ ստանալու դեպքում Ռ. Քոչարյանի ընտանիքը ստացել է 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլար։
Այս խոշոր գործարքների կնքման միջակայքում Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հայտարարում է, որ Ռ. Քոչարյանը թալանչի է, կոռուպցիոներ է, լափելու արդյունքում դարձել է միլիարդեր ու պետք է պատասխան տա իր թալանածի համար, իսկ Քոչարյանն էլ, քանի որ տակ մնացող տղա չէ, պատասխանում է, որ Նիկոլը դավաճան է, թուրքի գործակալ ու ծախել է Արցախը, որի համար պետք է պատասխան տա։
Իրար հետ չհամագործակցողներիս տեսեք, միմյանց պատժողներիս տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարողներիս տեսեք ու թալանածը հետ բերողներիս տեսեք։ Պարզապես պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել: Հասկացողները վաղուց են հասկացել, թե իրականում ինչ է կատարվել մեր երկրում»:
«ՉԻ». Լավ է գրել: Գրել է այն, ինչին մենք բազմիցս անդրադարձել ենք: Իրականում սա քաղաքական տերմինաբանությամբ կոչվում է սիմբիոզ: Ասել ենք. դա երկու, շատ հաճախ իրար հետ կապ չունեցող, երբեմն հակասող տեսակների երկարատև համագործակցությունն է, համակեցությունը, որը երկուստեք շահավետ է:
Տեսել եք. կոկորդիլոսը հացը ուտում, պրծնում է, հետո երախը բացում է, ծիտիկը գալիս, սկսում է ատամների արանքներից մսի մնացորդները հանել և ուտել: Արդյունքում և՛ կոկորդիլոսի ատամնացավն է վերանում, և՛ ծիտիկն է կուշտ մնում: Իրարից գոհ են:
Նույնն էլ այս դեպքում է. հիմա Նիկոլ Փաշինյանն է իշխանության, Քոչարյանն էլ պինդ պահում է ընդդիմադիր դաշտը, հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը գլխացավ է սպառնում, Քոչարյանը գալիս, աղավաղում է դաշտը դաշնակով, բանով, թատրոններ բեմադրում, իբր հայրենիքի համար բոյ է տալիս, պարում են, երգում են, գնում են Ամերիկա, գալիս են, մի խոսքով ամեն ինչ անում է, որ ժողովուրդը Փաշինյանից դենը այլընտրանք չտեսնի, վարչապետի գլխացավը դրանով վերջանում է, դրա դիմաց Քոչարյանն իր փայ մնացորդները վերցնում է մի քանի միլիարդ դրամի չափով: Իրարից գոհ են:
Ու, ինչպես տեսնում եք, այս սիմբիոզի մասին մենակ Վանեցյանը չէ, որ ջոկել է: