Քաշաթաղի բնակիչ 70-ամյա Սիրանուշ Սահակյանը, հազարավոր այլ քաշաթաղցիների հետ ՀՀ կառավարության դիմաց պահանջում է իրենց խոստացված ու իրենց հասանելիք տան գումաները: Բանն այն է, որ կառավարությունը որոշել է 10 մլն գումար հատկացնել յուրաքանչյուր ընտանիքի հիփոթեքով տուն ձեռք բերելու նպատակով: Քաշաթաղցիներին հատկացրել են սերտիֆիկատներ, որով նրանք փորձել են տուն ձեռք բերել, սակայն այդ վկայականներոը բանկերի աշխատողների մոտ ոչ միայն ծիծաղ են առաջացրել, այլև պարզվել է, որ քաշաթաղիներն այդ բնակարանները կարող են զբաղեցնել 10 տարով:
Սիրանուշ Սահակյանը վրդովված է. «Ինչ է, ես իմ տան մեջ վարձո՞վ եմ ապրելու: Բա ես 24 տարի տուն-տեղ եմ դրել, որ ասեն թուրքը գալիս ա, գան տնից քացով տան-հանեն ու գցեն քուչե՞քը: Թող էդ 10 մլն. տան մեզ, մենք մեր տունը կառնենք, իրանցից ուրիշ բան պետք չի մեզ»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Սիրանուշ Սահակյանը նաև սրտնեղեց, որ չի կարողանում աշխատանք գտնել ու չոր թոշակի հույսին է 35 հազար դրամ:
«Ուր գնում եմ, ասում են 35 տարեկանից բարձր աշխատանքի չեն ընդունում, հիմա ես 70 տարեկան ինվալիդ եմ, 35 հազար թոշակով դե՞ղ առնեմ, թե՞ սնունդ»,- ասաց վրդովված կինը:
Մանրամասները տեսանյութում: