Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 5-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Անդրանիկ Ս-ն իր վարած ՎԱԶ 21213 մակնիշի ավտոմեքենայով Մեծավան գյուղի «Սուրբ Հովհաննես» եկեղեցուն հարակից ճանապարհով ընթանալիս կորցրել է ավտոմեքենայի կաառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Անդրանիկ Ս-ն մարմնական վնասվածնքերով տեղափոխվել է «Տաշիր» ԲԿ։
6