7 Նոյեմբերի, 2022
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` օրերս Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
«Տեղեկություններ ունենք, որ վաղը կամ մյուս օրն իրենց կողմից սիրված «մասկի շոու» տարբերակով կբռնեն Արմեն Աշոտյանին»,–ասաց փաստաբանը։
Աթանեսյանը,ներկայացնելով գործի մանրամասները, նշեց, որ խոսքը իբրև Արմեն Աշոտյանի հորդորով Բժշկական համալսարանի համար անարդյունավետ գույք ձեռք բերելու մասին է։
«Կարճ ասեմ` ծիծաղելի է գտնել մի տեղ գույքի վատնում, մեղսագրել մարդուն վատնման համար, երբ այդ գումարի դիմաց ձեռք է բերվել անշարժ գույքը, որը կա, և որը հիմա ավելի թանկ է, քան ձեռքբերման ժամանակ։ Նման վատնում իրավաբանական գիտություն մեջ գոյություն չունի»,–ասաց Աթանեսյանը։
Այս գործը, նրա խոսքով, 2018 թվականից սկսած քննվում է։ Քննվել է և՛ ԱԱԾ-ում և ՀՔԾ–ում, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեում, և հասել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս ընթացքում Արմեն Աշոտյանը երկու անգամ հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
Փաստաբանը նաև հայտնեց, որ գործով անցնում են Բժշկական համալսարանի նախկին ռեկտորը և ԵՊԲՀ այն ժամանակվա արհմիության նախագահը։ Նրա տեղեկություններով` այս պահին ձերբակալավածներ չկան, և ակնկալում են, որ հարցաքննվածները կպատմեն ճշմարտությունը։

Լրահոս