Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար:
Հիշեցնենք սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել էին Բերդ համայնքի ղեկավարի տեղակալն ու ևս 3 անձ, քրեական գործով էր անցնում նաև հենց Հարություն Մանուչարյանը։
Հատկանշական է, որ 4-ից 3-ը մեղադրվում են պետությանը և համայնքին վնաս հասցնելու համար:
Դաշինքի համայնքապետի թեկնածու Հարություն Մանուչարյանը, որը Բերդի գործող համայնքապետն էր, ընտրության օրը կալանավորված էր:
Նշենք, որ այսօր Բերդի համայնքապետարանում տեղի է ունեցել նորընտիր ավագանու առաջին նիստը։ Համայնքի ղեկավար է ընտրվել սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը։
Ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանն ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել ու հրաժարվել մանդատից: