30 Նոյեմբերի, 2022

ՀՅԴ երիտասարդներ Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ ազատության մեջ։ Փաստաբան Աբգար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հայտնելով, որ բողոքը մերժվել է։

«Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Դատավոր Մնացականյանի, մերժել է Շիրակի մարզի Դատախազության ավագ դատախազի հատուկ վերանայման բողոքը, որը բերվել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու որոշման դեմ: Այսպիսով, վերջիններս կշարունակեն մնալ ազատության մեջ»,- գրել է Պողոսյանը։

Լրահոս