Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից սահմանափակելու որոշման վերաբերյալ գրում է․
«Սույն թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին:
Հաղորդումը գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին:
Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը պատճառաբանելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա հոդված, որին կհամապատասխաներ հաղորդման մեջ նկարագրված դեպքը: Այսինք մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուր գալն արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում:
Նման պատասխան ես ակնկալում էի ամենասկզբից և նման մոտեցումը քրեական վարույթ առհասարակ չնախաձեռնելը, միայն հստակ մատնացույց է անում այն, որ Ա. Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները:
Քննիչի որոշումն արդեն բողոքարկվել է գլխավոր դատախազին, սպասենք հերթական մերժմանը և կդիմենք դատարան»: