12 Դեկտեմբերի, 2022
Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժին շտապօգնության խմբի կողմից ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշված հասցե մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 78-ամյա կնոջը ննջասենյակում խեղդամահ էր արել քրոջ 25-ամյա թոռը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս