24 Դեկտեմբերի, 2022

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 3Ա շենքի բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով բնակվող ՌԴ քաղաքացի 37-ամյա Եկատերինա Բ․-ի դին բռնության հետքերով, ով ըստ դատական բժշկի նախնական եզրակացության մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։

Քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություները հատատվել էին, և տեղում պարզվել էր սպանվածի և նրան սպանածի ինքնությունը:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են ենթադրյալ սպանություն կատարող անձի ինքնությունը և նրան հայտնաբերել:

Գ․ Շամշյանի տեղեկություներով նա հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցից և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից էլ ներկայացվել է զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։

Կասկածյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ․-ն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Եկատերինա Բ․-ի հետ։

Սպանվածը պարուհի էր։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

Լրահոս