14 Հունվարի, 2023

Հունվարի 14-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվել է Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։

Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։

Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան

«Բուդիվելնիկ» Իվանկով – 1991-1993

«Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994

ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998

ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999

«Սպարտակ» Սումի – 2000

«Վիննիցա» – 2001

«Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001

«Դինամո» Կիև (ակադեմիա) – 2002-2005

Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ – 2006-2010

Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2011
Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2012
Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2013
Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2014
Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2015
Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2016
Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2017
Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2018
Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2019
Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2020
Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2021
Ուկրաինայի ազգային հավաքական – 2021-2022

Լրահոս