Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշանադրվել է, նրա նշանածը Էջմիածին համայնքի ավագանու անդամ Արամայիս (Արամ) Միրզոյանն է։ Նա ավագանու անդամ է դարձել 2021–ի դեկտեմբերին։
Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, որ Արամայիս Միրզոյանը Մրգաստանում երեք անշարժ գույքի միանձնյա սեփականատեր է։ Նա 2011–2012 թվականներին ձեռք է բերել առանձնատուն և երկու շինություն։
Որպես շարժական գույք հայտարարագրել է 2015 թվականի արտադրության CADILLAC, 2016 թվականին գնել է 25 հզր դոլար արժողությամբ ժամացույց, բանկային հաշվին երեք միլիոն դրամ ունի, կանխիկ 4 մլն դրամ, հորից Աշոտ Միրզոյանից նվիրատվություն է ստացել 21.5 մլն դրամ (մոտ 54 հզր դոլար), Իսկուհի Թալաշյանից 53 հզր դոլար։
16