«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով իշխող ֆրակցիային առնչվող այս եւ մյուս բոլոր կարեւոր որոշումները կայացնում է ՔՊ «վերնախավը» ի դեմս խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, Ալեն Սիմոնյանի եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի: Տեղեկացանք, որ վերջիններս որոշումներ կայացնում են առանց թիմակիցների հետ քննարկման, առանց նրանց կարծիքը հարցնելու:
Ավելին խմբակցության որոշ պատգամավորների (որոնք համեմատաբար հաճախ են շփվում մամուլի հետ) միայն վերջին պահին են տեղեկացնում որոշումների մասին, որպեսզի հանկարծ արտահոսք չլինի: Պատգամավորներին ասված է, որ բոլոր կարեւոր իրադարձությունների շուրջ իրավասու են խոսել միայն խմբակցության ղեկավարը եւ քարտուղարը:
Իհարկե, իշխող ֆրակցիայում կան չեզոք պատգամավորներ, որոնց համար միեւնույնն է ինչ է կատարվում խմբակցության ներսում, ինչ որոշումներ կկայացվեն, իրենք միայն «դիտորդի», կոճակ սեղմողի դերում են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։