Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Ազատության պողոտայում ձերբակալել են 22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Քրեական հետախույզների տեղեկություններով նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։
Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն կատարեցին Ազատության պողոտայի տարբեր հատվածներում հայտնաբերելով 20 փաթեթ շուրջ 50 գրամ քաշով թմրամիջոց։ Ըստ 22-ամյա ձերբակալվածի հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար։
Քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։