«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեն չի կարողանում Զինվորական քննչական վարչության համար բաժնի պետի տեղակալներ գտնել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն այս պահին զինվորական քննչական բաժնում պետի տեղակալի 9 թափուր հաստիք կա, որի համար տեւական ժամանակ է չեն կարողանում պրոֆեսիոնալ կադրեր գտնել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն շատերն էլ խուսափում են Զինվորական քննչական վարչություն գնալ, քանի որ գործերը շատ են, ու քննիչները բավականին ծանրաբեռնված են, քիթ սրբելու ժամանակ չունեն:
Այս իրավիճակի մասով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե: Մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ թափուր հաստիքներ կան, որոնք պարբերաբար համալրվում են, սակայն արտառոց կադրային հոսքեր համակարգում առկա չեն:
Ամբողջությամբ հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։