ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հեռանկարին։
Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ցամաքային մեկ կապող օղակ ունի Վերին Լարսի ճանապարհն «իր բոլոր հայտնի պրոբլեմներով»։ Վրաստանը նախաձեռնել է թունելի կառուցում, որը խնդիրը կլուծի։
Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհի բացումն, էականորեն կմեծացնեն մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ»։
Ըստ վարչապետի Հայաստանն ամենաշատն ունի այդ ճանապարհների կարիքը։
Shabat.am
5