10 Փետրվարի, 2023

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանում երեկ ՔՊ-ականների, մեղմ ասած, ագրեսիվ պահվածքն ընդդիմադիրների նկատմամբ լուրջ պատճառներ ուներ: Իշխանական խմբակում ծանր են տարել, որ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը չկարողացան իրենց ցանկալի սցենարով ներկայացնել, քանի որ, նախ միջնորդությունն էր անհիմն, եւ հետո ընդդիմադիրների բոյկոտը սադրանքի դաշտ չստեղծեց։ Այլ կերպ ասած շոու անել չկարողացան, ուստի որոշել են բացը լրացնել եւ Սարգիս Խանդանյանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընտրության հարցի քննարկումը վերածել ընդդիմության դեմ արշավի:

Կան տեղեկություններ, որ ամենավերեւից ուսապարկերը նման հրահանգ են ստացել, ուստի արտահերթ ելույթով ընդդիմությանը «տուն ճանապարհեց» նաեւ ԱԺ նախագահը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Լրահոս