Փետրվարի 14-ին ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները Վարդենիկ բնակավայրում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Վերին Գետաշեն գյուղի 27-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նրա վարած «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ մարիխուանայի նմանվող զանգվածով, իսկ ավտոմեքենայի սրահի տեսանելի տեղից կաթուցիչ: Երիտասարդի հայտնածով թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
15