9 Մարտի, 2023
NEWS.am-ը գրում է․

Մարտի 8-ին մահացած հայտնաբերված ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանը Սյունիքի մարզի Խնածախ գյուղից էր:

NEWS.am-ին Խնածախի գյուղապետ Սեյրան Միրզոյանը պատմեց, որ 20-ամյա Անդրանիկը ընտանիքի կրտսեր զավակն էր, զորացրվելուն մնացել էր 4 ամիս:

«Մեկ քույր եւ մեկ եղբայր ուներ, քույրն ամուսնացած է, ինքն էլ տան փոքր զավակն էր: Երեկ առավոտյան զանգել է ծնողներին, խոսել նրանց հետ, մայրիկի Մարտի 8-ն է շնորհավորել»:

Գյուղապետը պատմեց, որ ընտանիքն անասնապահությամբ է զբաղվում: Մայրը գյուղի մանկապարտեզի դաստիարակն է:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ մարտի 8-ին զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին ծառից կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կատարվում է նախաքննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։

Լրահոս