mnews

21 Մարտի, 2023

Վերջին տարիներին ռուսական կողմը բազմիցս փորձել է փոխել համալսարանին վերաբերող իրավակարգավորումները նպատակ ունենալով պաշտոնանկ անել Արմեն Դարբինյանին: Հայկական կողմն այդ ընթացքում իներտություն է դրսեւորել առանձնապես ո՛չ խանգարելով, ո՛չ էլ օժանդակելով այդ գործընթացին:

Այժմ եկել է նոր ընտրություններ անցկացնելու պահը: Դարբինյանը շարունակում է վայելել համալսարանականների վստահությունը, եւ նրանք պատրաստվում են նրան առաջադրել որպես հաջորդ հնգամյա ժամանակահատվածի համար ռեկտորի միասնական թեկնածու: Դարբինյանն էլ ուլտիմատում է ներկայացրել հիմնադիրներին կառաջադրվեմ միայն մի պայմանով երբ նախօրոք ստանամ երկու կառավարությունների ամբողջական համաձայնությունն ու սատարումը, հակառակ դեպքում մայիսի 14-ին, 23։59 րոպեին կդադարեցնեմ պաշտոնավարումս:

Համալսարանի գիտխորհուրդն այս կապակցությամբ նախօրեին բավական կոշտ որոշում է կայացրել պահանջելով հայկական կողմից անհապաղ կարճել հարուցված քրեական գործը եւ դադարեցնել համալսարանի հիմնադիր փաստաթղթերը «արկածախնդիր փոփոխությունների ենթարկելու փորձերը»:

Մենք կհետեւենք իրադարձությունների հետագա զարգացմանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Լրահոս