Հեղինակ Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստներից» մեկը սպառնում է Նովրուզի կապակցությամբ հայի սպանել։
«Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար երբեք բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց անունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։
Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- թվիթերում գրել է Մարուքյանը։
45