Փաստաբան Լևոն Գևորգյանը տեղափոխվել է ոստիկանություն։
Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից, մարտի 22-ին, ժամը 01.25-ին ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40 հզ. դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:
Ուղևորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել, բերվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
18