Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Ա.Մելիքսեթյանի) այսօր բավարարեց ԵՊՀ դասախոս, փաստաբան Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման կապակցությամբ ներկայացված բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գ.Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը նրան պարզաբանելով ՀՀ օրենսդրությամբ հատուցում ստանալու նրա իրավունքը և կարգը»,-գրել է նա։